Ինչպես պատրաստել պանիր տնային պայմաններում!2լ. կաթից կարող ենք ստանալ 1կգ պանիր!!

Մեզ անհրաժեշտ չեն ֆերմենտներ,այս դեպքում կարելի է 2լ. կաթից ստանալ 1կգ պանիր:

Այսօր մենք կպատմենք տնային պայմաններում պանիր ստանալու բաղադրատոմսը:Այն կարելի է ուտել պատրաստելուց արդեն 4 ժամ հետո:

Բաղադրատոմս

  • 2լ. կաթ
  • 1,5-2ճ.գ. աղ
  • 400գ թթվասեր
  • 6 հատ ձու
  • 200գ կեֆիր

Պատրաստման եղանակ

  1. Կաթսայի մեջ լցնել կաթը,եռացնել աղով:
  2. Եթե սիրում եք անալի պանիր,ապա աղը պետք է քիչ ավելացնել:
  3. Մինչ կաթը եռա,հարել ձվերը:
  4. Եռացող կաթի մեջ ավելացնել թթվասեր և հարած ձվերը՝անդադար խառնելով,եռացնել 5-6 րոպե:
  5. Պետք է տեսնել,թե ինչպես է առաջանում կաթնաշոռ և առանձնանում է շիճուկը:
  6. Կաթսայի վրա դնել քամիչ,վրան անցկացնել 4 շերտով մառլյա և լցնել ստացված զանգվածը քամիչի վրա:
  7. Պետք է ամբողջ շիճուկը թափվի:
  8. Ծածկել պանիրը մառլյայով:
  9. Դնել 1կգ-անոց ծանրոցի տակ:
  10. 4 ժամ անց պանիրը պատրաստ կլինի,պետք է հանել ծանրոցը:
  11. Թողնել հանգստանա մի քանի ժամ սառնարանում:
  12. Կաթի մեջ կարելի է ավելացնել նաև 200գ կեֆիր,այդ դեպքում պանիրն ավելի նուրբ է լինում:
  13. Եթե ավելի պինդ պանիր է պետքմապա ծանրոցն ավելի ծանր պետք է լինի:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ինչպես պատրաստել պանիր տնային պայմաններում!2լ. կաթից կարող ենք ստանալ 1կգ պանիր!!